Ալեքսանդր Գրիգորյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն

Ընդամենը 4 տարում մեր կրթահամալիրը դարձավ ՀՀ-ում մասնավոր հանրակրթական հաստատությունների շրջանում առաջատարներից մեկը՝ իր առանձնահատուկ տեղը զբաղեցնելով դաշտում։ Մեր համալիրն իր մեջ ներառում է մանկապարտեզ և հանրակրթական դպրոց՝ հզոր սպորտային ենթակառուցվածքով (2 լողավազան, սահադաշտ, 2 սպորտային դահլիճ), որոնք նախատեսված են ինչպես մեր դպրոցի աշակերտների, այնպես էլ բոլոր օգտվել ցանկացողների համար։

Դպրոցում կրթության կազմակերպման հիմնական նպատակը սովորողի ինքնազարգացման հնարավորությունների բացահայտումն ու ինքնուրույնության խթանումն է։ Մեր համալիրում ստեղծված են այդ նպատակի իրագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում սովորողի բազմակողմանի զարգացումը։ 

Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրն իր սաներին ընձեռում է ժամանակի հետ համընթաց քայլելու, առողջ և ներդաշնակ զարգացման համար լավագույն հնարավորությունները և մշտապես նրանց կողքին է։

Համատեղ ուժերով իրականացնելու ենք մեր սաներից յուրաքանչյուրի երազանքը մենք կստեղծենք հնարավորություններ, մեր սաները կլինեն աշխատասեր ու կդառնան լավագույն կրթահամալիրի լավագույն աշակերտները։ Միասին բացահայտելու ու զարգացնելու ենք նրանցից յուրաքանչյուրի  մտավոր, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունները։