Ընդհանուր նկարագիր

2015 թվականի ապրիլի 16-ին` Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակից էին Հայաստանի Հանրապետության նախագահը, «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահները։
 

Ուսումնա-սպորտային համալիրը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցի 55/25 հասցեում՝ 31841մ² ընդհանուր մակերեսով: Կրթահամալիրի կառուցումն իրականացվել է «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում, իսկ ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից։ 2016 թվականի ապրիլին արդեն մեկնարկել էր ուսումնա-սպորտային համալիրի շինարարությունը, որը տևեց շուրջ երեք տարի։

2019 թվականի մարտին արդեն շահագործման հանձնվեց Ուսումնա-սպորտային համալիրը, որն իր մեջ  ներառում է՝

 

 

  • դպրոց՝  փակ լողավազանով,
  • մանկապարտեզ,
  • մինի-ֆուտբոլի համար նախատեսված բաց խաղադաշտ,
  • փակ սահադաշտ,
  • մարզաառողջարարական կենտրոն՝  խաղային մարզաձևերի համար նախատեսված 2 ունիվերսալ մարզադահլիճներ,
  • մարզասարքերի ընդհանուր մարզասրահ:

 

 

Այնուհետև, հաջորդաբար, իրենց գործունեությունը սկսեցին իրականացնել համալիրի մյուս ենթակառուցվածքները։ 2019 թվականի սեպտեմբերի 1-ին համալիրի դպրոցը սկսեց իր գործունեությունն՝ առաջին անգամ իր դռները բացելով շուրջ 200 աշակերտի առաջ։ 723 աշակերտի համար նախատեսված դպրոցում կրթությունն իրականացվում է տարրական, հիմնական ու միջնակարգ դպրոցի հանրակրթական ծրագրերով (1-12 դասարաններ)՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ։

 

Ուսումնա-սպորտային համալիրի մաս է կազմում 25 մետր երկարությամբ լողավազանը, որը նախատեսված է բացառապես երեխաների համար։ Համալիրն ունի փակ սահադաշտ, որտեղ անցկացվում են գեղասահքի ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական, անհատական և խմբակային պարապմունքներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար, առկա է նաև մասսայական սահքի ծառայությունը։     

Համալիրում գործում է մարզասարքերի ընդհանուր մարզասրահ, պարապմունքների՝ թե՛ պրոֆեսիոնալ մարզիչներով, թե՛ առանց մարզչի տարբերակներ։

 

Մարզաառողջարարական կենտրոնում գործում են խաղային մարզաձևերի 2 ունիվերսալ դահլիճ, որոնք նախատեսված են մարզումների և տարաբնույթ մարզական միջոցառումների անցկացման համար։ Դահլիճներում արդեն իսկ անցկացվել են միջազգային մրցաշարեր, հանրապետական նշանակության մրցումներ և մարզական տարաբնույթ միջոցառումներ։   

Կրթահամալիրում գործում է մինչև 180 սանի համար նախատեսված մանկապարտեզ, որն իր դռներն է բացել 2019թ-ի նոյեմբեր ամսին։ Մանկապարտեզում գործում են կրտսեր (2-3տ և 3-4տ), միջին (4-5տ) և ավագ (5-6տ) նախադպրոցական տարիքային խմբեր։ Մանկապարտեզի կրթական ծրագրի հիմքում նույնպես դրված է երեխաների մտավոր, ֆիզիկական ու հոգևոր դաստիարակությունը:

 

 

 

 

 

Նշանակալի տարեթվեր

 

  • 16.04.2015 - Ուսումնա-սպորտային համալիրի հիմնարկեքի արարողություն
  • 28.12.2018 – Շինարարության ավարտ և շահագործման մեկնարկ
  • 29042019 - ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի կողմից սեփականության վկայականի ստացում
  • 29052019 - Հիմնարկի ստեղծման վերաբերյալ Տնօրենների խորհրդի որոշում
  • 14.06.2019 – ՈՒՍՀ կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատում
  • 21062019 - Գրանցում ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում
  • 10072019 - ՀՀ ԿԳՄՍՆ կողմից նախադպրոցական և հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների ստացում
  • 01092019 - Դպրոցի բացում
  • 09092019 - Փակ սահադաշտի և լողավազանի շահագործում
  • 23.09.2019 – Մարզասրահների շահագործում
  • 10.10.2019 - Մարզասրահների ու խաղային մարզաձևերի դահլիճների շահագործում
  • 11112019 - Մանկապարտեզի բացում
  • 01.06.2021Տարրական և հիմնական դպրոցի առաջին շրջանավարտներ
  • 01.06.2022Ավագ դպրոցի առաջին շրջանավարտներ