Ամանոր 2020

Մեր կրթահամալիրում տոնական տրամադրություն էր տիրում: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ համերգ-միջոցառում: Միջոցառմանն աշակերտները ներկայացան տարբեր երաժշտական ու պարային կատարումներով: Միջոցառումից հետո ներկաները մասնակցեցին բարեգործական ցուցահանդես վաճառքին, որտեղ իրենց ձեռքի աշխատանքներն էին ներկայացրել դպրոցի սաները: Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարը կազմեց 1․040․000 դրամ, որը փոխանցվելու է Տավուշի մարզի, Չորաթան գյուղի՝ Ա․ Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցին։
Շնորհակալություն ենք հայտնում մեր աշակերտների ծնողներին և մեր աշխատակիցներին՝ սահմանապահ Չորաթանի միջնակարգ դպրոցին օժանդակելու համար։