Էլ ինչ Ամանոր ու Սուրբ Ծնունդ, առանց բարի գործերի.․.

Էլ ինչ Ամանոր ու Սուրբ Ծնունդ, առանց բարի գործերի.․․․ Այս խորագրով են անցնում մանկապարտեզի նախատոնական օրերը։ Կրթահամալիրի շրջակայքի մաքրությունն ապահովող սիրիահայ Հակոբ պապիկը ստացավ մանկապարտեզի երեխաներին այցելելու հրավեր, քանի որ փոքրիկներն անակնկալ էին պատրաստել ընտանիք չունեցող պապիկի համար։
Բարությամբ և ընտանեկան ջերմությամբ էր լցված մանկապարտեզի մթնոլորտը, ինչն ավելին քան ուսուցողական է։