Ընդհանուր նկարագիր

ՈՒՍՀ-ի մանկապարտեզը գործում է 2019 թվականի նոյեմբերի 11-ից։ Մանկապարտեզը նպաստում է կրթական շարունակականության ստեղծմանը, որտեղ երեխաները նախադպրոցական տարիքից ստանում են որակյալ կրթություն և դաստիարակություն, որին հաջորդում է անցումը դպրոց՝ շարունակելով աշխատանքը ներդաշնակ զարգացած անհատականությունների դաստիարակության և կրթության ուղղությամբ։

Մանկապարտեզի հեղինակային/այլընտրանքային ծրագիրը ներառում է նախադպրոցական մանկավարժության հայրենական և արտասահմանյան լավագույն ձեռքբերումներն ու պրակտիկան՝ առաջարկելով ավանդույթների և նորարարությունների լավագույն համադրություն, և ուղղված է երեխայի անհատականության բազմակողմանի զարգացմանը՝ մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, ստեղծագործական, սոցիալական և հուզական ոլորտներում։ Ձևավորվում և պահպանվում են երեխաների հետաքրքրասիրությունը, նախաձեռնողականությունը, պատրաստակամությունը և շրջակա աշխարհում նորը հետազոտելու ունակությունը, սովորելու ցանկությունը, նպատակասլացությունը, նպատակների վրա կենտրոնանալը, ստեղծագործականությունը, համակարգված մտածողությունը, դրական սոցիալականացումը, այլ մարդկանց հետ ճկուն և կառուցողական շփվելու ունակությունը, հոգեբանական հարմարավետությունն ու առողջությունը։  

Վաղ տարիքի խմբերում (2-3 տարեկան) հատուկ ուշադրություն է դարձվում խոսքի զարգացմանը, մանր մոտորիկայի զարգացմանը և շրջակա աշխարհի ճանաչմանը, ինչպես նաև երաժշտության և պարի դասերի ժամանակ հիմքերը գեղագիտական ​​դաստիարակության։ Ֆիզիկական դաստիարակության և լողի կանոնավոր պարապմունքները նպաստում են երեխաների ֆիզիկական զարգացմանը։ Կարևորելով երեխայի հոգեկան առողջությունը և ներդաշնակ զարգացումը՝հոգեբանները պարբերաբար կազմակերպում են խմբային և անհատակ խաղեր, վարում ավազաթերապիայի, արտթերապիայի և հեքիաթաթերապիայի դասերը, սեմինարներ՝ ծողների և դաստիարակների համար։ Ընդհանուր զարգացման կարևոր ցուցանիշ է երեխայի խոսքը, որի հետ կապված խնդիրները հետագայում կարող են դառնալ միջավայրի հետ շփման, հաղորդակցման, ճանաչողական և հուզակամային ոլորտների զարգացմանը խոչընդոտող գործոններ։ Առկա խոսքային խանգարումների ճիշտ և ժամանակին ախտորոշումը իրականացվում է լոգոպեդի կողմից։ Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական ծրագիր՝ հաշվի առնելով երեխայի անհատական զարգացման և խոսքային առանձնահատկությունները: Ակտիվ ներգրավվում են նաև ծնողները, ովքեր լոգոպեդի կողմից ստանում են սպառիչ տեղեկություններ երեխայի հետ շփման առանձնահատկությունների, խոսքի զարգացմանը նպաստող մեթոդների  մասին:  

Կրտսեր, միջին և ավագ խմբերում երեխաները, բացի վերը թվարկված առարկաներից, սովորում են զվարճալի մաթեմատիկայի, ռուսերենի և անգլերենի հիմունքները։ Ավելանում է դասերի տևողությունը։  Ավագ տարիքային խմբում երեխաներն աստիճանաբար պատրաստվում են դպրոց գնալուն։ Լողի պարապմունքներն իրականացվում են ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում դպրոցի 25-մետրանոց լողավազանում, իսկ հոկտեմբերի կեսերից մինչև ապրիլի կեսերը երեխաները սահադաշտում յուրացնում են գեղասահքի հիմունքները: ՈՒՍՀ-ի ենթակառույցների միջև նման ինտեգրումը թույլ է տալիս մանկապարտեզի սաների սահուն և արդյունավետ անցումը դպրոց:

 

Մանկապարտեզի առավելություններն են.

 

        1. շենքը՝ առանձին շինություն է, նախագծված ըստ չափորոշիչների,

        2. խմբերը հագեցված են ժամանակակից տեխնիկայով (յուրաքանչյուր խմբում կա ինտերակտիվ գրատախտակ և պրոյեկտոր),

       3. թվով 6 կահավորված խաղահրապարակ,

        4. գեղասահք, 

       5. մանկական փակ լողավազան,

       6. անվտանգության աշխատակիցների կողմից շուրջօրյա վերահսկում և տեսահսկում երեխաների գտնվելու բոլոր վայրերում,

       7. փորձառու և գրագետ ուսուցիչներ, ովքեր հետաքրքրված ու ոգեշնչված են իրենց մասնագիտությամբ և նվիրված են իրենց աշխատանքին,

      8. հոգեբանի ծառայություններ,

      9. լոգոպեդի ծառայություններ,

      10 առողջ սնունդ,

      11. բժշկական օգնություն, ամենօրյա առավոտյան հետազոտություն` հիվանդության տարածումն ու խորացումը կանխելու նպատակով։

 

Մանկապարտեզում կա բժշկի սենյակ, որն ապահովված է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով: Մանկապարտեզն ունի նաև համապատասխան պայմանները սովորողներին հոգեբանական աջակցության համար: Ախտորոշելով երեխայի ճանաչողական գործընթացներն ու հուզական ոլորտը՝ հոգեբանները հանդես են գալիս որպես երեխաների, ծնողների և ուսուցիչների միջև կազմակերպչական կապ, և վերջիններիս հետ համագործակցելով՝ օգնում են երեխայի հարմարվողականությանն ու հետագայում անձնական ներուժի բացահայտմանը: Մանկապարտեզն ունի նաև լոգոպեդի ծառայություն, որի պահանջարկը բավականին մեծ է:

Մանկապարտեզում ամսավճարը 2023-2024թթ․ 180.000 ՀՀ դրամ է: Տարեկան պայմանագիր կնքելիս հնարավոր է պայմանագիրը սառեցնել մինչև մեկ ամիս: Միևնույն ընտանիքից երկրորդ երեխայի՝ մեր համալիրի դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու պարագայում նախատեսված է 10% զեղչ, երրորդ երեխայի համար՝ 20% զեղչ, չորրորդ երեխայի համար՝ 30% զեղչ և այլն:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել  012 620 624 հեռախոսահամարով։