Նախակրթարան

Ուսումնա-սպորտային համալիրում 5-6 տարեկան երեխաների համար գործում է նախակրթարան։ Նախակրթարանի ծրագրի իրականացումը ստեղծում է բարենպաստ հարթակ մանկապարտեզից դպրոց անցումն ու հարմարումը սահուն ապահովելու համար։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝

 

  • խոսքի զարգացում,
  • խաղում ենք մաթեմատիկա,
  • ես ճանաչում եմ աշխարհը,
  • ռուսերեն,
  • անգլերեն,
  • պար,
  • երաժշտություն,
  • հմուտ ձեռքեր,
  • արտթերապիա,
  • հեքիաթաթերապիա,
  • լող։
     

Նախակրթարանի ծրագրում նախատեսված են նաև դպրոցի ադապտացիոն շրջանին նախապատրաստող փուլեր՝

  • սոցիալ-հաղորդակցական զարգացում,
  • հիշողության ամրապնդում,
  • ուշադրության կենտրոնացում և զարգացում,
  • մտածողության զարգացում։

 

Նախակրթարանի առավելություններն են՝

  • նախակրթարանի գործունեությունն իրականացնելու համար նորմատիվներին համապատասխան պայմաններ,
  • հարուստ նյութատեխնիկական բազա,
  • պրոֆեսիոնալ անձնակազմ,
  • ուժեղ թիմային մոտեցում աշխատանքին,
  • ներգրավում դպրոցական համայնքում։
     

Նախակրթարանում ամսավճարը 150 000 ՀՀ դրամ է։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 012 620 624 հեռախոսահարով։