Արթուր Ալեքսանյանը մեր համալիրում

Այսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և եվրոպայի քառակի չեմպիոն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը հյուրընկալվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները ստացան հենց Արթուր Ալեքսանյանից և իր մարզչից՝ Գևորգ Ալեքսանյանից, ով նաև Արթուրի հայրն է։ Աշակերտների հետ նա կիսվեց նաև հաջողությունների հասնելու իր բանաձևով, որն է՝ աշխատասիրություն, ձգտում ու պատասխանատվություն։

Այս միջոցառմամբ սկիզբ դրվեց մի ավանդույթի, որի շրջանակում պարբերաբար հանդիպումներ կլինեն ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ովքեր կկիսվեն իրենց պատմությամբ, դժվարությունների հաղթահարման իրենց փորձով, հաղթանակի իրենց գրավականով և մեր աշակերտների համար կլինեն խթան և ուղենիշ, քանի որ մենք ուզում ենք նոր սերնդի համար որպես օրինակ ունենալ հենց այսպիսի անհատականությունների, ովքեր ազնիվ ու հաղթական ուղի ունեն, ովքեր ազգային երազանքների իրագործողն են։