Աննա Ալեքսանյանը՝ ԵՊՀ «Դասավանդման գերազանցության» մրցանակակիր

Ուսումնա-սպորտային համալիրի տարրական դպրոցի պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Ալեքսանյանն արժանացել է ԵՊՀ «Դասավանդման գերազանցության մրցանակ»-ի՝ Հասարակագիտական  անվանակարգում, դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու համար: Համալիրի տնօրեն Ա Գրիգորյանն ասաց «Ի սրտե շնորհավորում եմ Ա․ Ալեքսանյանին մրցանակի արժանանալու համար, վստահ եմ, որ նմանատիպ մասնագիտական ձեռքբերումները կլինեն շարունակական և ձեռք բերված փորձը կնպաստի մեր կրթահամալիրում դասավանդման մեթոդների էլ ավելի կատարելագործմանը»։