Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել!!!

«Անմահ գունդ»-ը միջազգային շարժում է, ստեղծված Հայրենական Մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար։
 

Ամեն տարի Հաղթանակի օրը շարժման մասնակիցները անցնում են քաղաքների փողոցներով պատերազմի հերոսների նկարներով՝ իրենց ազգականների և ոչ միայն։
 

Հայաստանը միացել է «Անմահ գունդ» շարժմանը 2017 թվականից։ Այս տարի հիշատակի ակցիան անցակցվում է առցանց ձևաչափով՝ համավարաքի հատուկ իրավիճակի պատճառով։
 

Մեր համալիրը սիրով միանում է «Անմահ գնդին»՝ ներկայացնելով իր աշխատակիցների և սաների հերոս-հարազատների նկարները։

 

 

Մայիսի 9-ը հայ  ժողովրդի համար եռատոն է՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը: Մեր կրթահամալիրի սաները, չնայած ստեղծված արտակարգ դրության, տոնի առթիվ պատրաստել են առցանց միջոցառումների շարք:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ իր ուրույն ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Գ. Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:

Հայ ժողովուրդը պայքարում էր հանուն սրբազան հաղթանակի, անխոնջ մաքառելով և ծառայելով թե՛ թիկունքում, թե՛ մարտադաշտում, պաշտպանելով իր հայրենիքը: Նրանցից շատերը զոհվեցին հանուն Մեծ Հաղթանակի, կյանքները դնելով հայրենանվեր վսեմ գաղափարի համար:

 

      

                                                                                                                    

 

Արդեն 28 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ճակատագրական հաղթանակի օրը՝ Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Հաղթանակը հիշողություն է: Քանի դեռ մենք հիշում ենք  հանուն հայրենիքի խաղաղության և բարօրության իրեն կյանքը զոհած մարտիկներին, ուրեմն դեռ կա ու ապրում է նրանց կերտած Հաղթանակ՝ միասնական ոգու հաղթությունը:

 

                                                                                     

 

Հավերժ փառք ու խոնարհում Արցախի ազատամարտի, Հայրենական մեծ պատերազմի մեր հերոսներին՝  հաղթանակները կերտողներին:

Շնորհավո՜ր Մայիսի 9-ը, շնորհավո՜ր Եռատոնը: